Ընդառաջ հունիսի 3-ին Կարդիֆում կայանալիք Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղին՝ Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մասնակի բացել է իր թիմի խաղի կառուցման փակագծերը. «Կապված «Յուվենտուսի» ընտրելիք տակտիկայի հետ՝ «Ռեալի» խաղային համակարգը շատ փոփոխություններ չի կրի: Խոսելով մեր ապագա մրցակցի մասին՝ այն շատ ուժեղ, սոլիդ թիմ է: Նրանք կարողանում են հաջող գործել չորս պաշտպանով կամ երեք կենտրոնական պաշտպանով: Այդ պատճառով էլ գործնականում մենք ոչինչ չենք փոխի: Ես մտածում եմ միայն այն մասին, որը մեր թիմը արժանի խաղ ցույց տա»:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ
18.05.2025
2025 © Irates.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Irates.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Irates.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am |